Նիդեռլանդների թագուհին հրաժարվել է գահից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 2:23

Նիդեռլանդների թագուհի Բեատրիքսը հրաժարվել է գահից` ի օգուտ իր որդի,  Օրանսկի արքայազն Նասսաու-Վիլհելմ Ալեքսանդրի: Նա անձամբ է դրա մասին հայտնել ազգային հեռուստատեսությամբ:

Թագուհի Բեատրիքսը, որի 75 տարին լրանալու է հունվարի 31-ին, երկրի պատմությանը հայտնի ամենատարեց միապետն է: Ռուս կայսր Պավել  I-ի ծոռնուհին գահ է բարձրացել 33 տարի առաջ, այն բանից հետո, երբ գահից հրաժարվեց իր մայրը` թագուհի Յուլիանան:

Բեատրիքսի հրաժարումը վերջ դրեց  Նիդեռլանդներում կանանց ավելի քան 100-ամյա կառավարմանը, իսկ Վիլհելմ-Ալեքսանդրը, որը 45 տարեկան է, 1890-ին մահացած  Վիլհելմ III-ից հետո առաջին թագավորը կդառնա:

Հոլանդական գահի նոր տերը Բեատրիքսի ու արքայազն Կլաուսի առաջին որդին է: Նա Լեյդենյան համալսարանի շրջանավարտ է, ունի զինվորական կոչումներ: Ամուսնացած է արգենտինուհի Մաքսիմ Սորգյետեի հետ, ունի 3 դուստր, որոնցից յուրաքանչյուրն իր տեղն է զբաղեցնում Հոլանդիայի գահի հերթում:

Դիտվել է 1446 անգամ:
Print Friendly

Leave a Reply