Հոլանդացի զբոսաշրջիկը դատի է տվել իր ձեռքին PKK-ի դրոշը դաջելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 23:40

Թուրքիայի տուրիստական ամենահայտնի քաղաքներից մեկում`Բոդրումում արձակուրդի եկած Մարկ անունով Հոլանդիայի քաղաքացին շատ զավեշտալի պատմության մեջ է հայտնվել:
Քաղաքի Գյումբեթ թաղամասում զբոսաշրջիկը դաջվածքի սրահ է մտել և ցանակցել է, որ իր աջ ձեռքին Թուրքիայի դրոշը դաջեն: Որոշ ժամանակ անց հոլանդացին հասկացել է, որ իր ձեռքին ոչ թե Թուրքիայի դրոշն են դաջել, այլ քրդական ահաբեկչական PKK խմբավորմանը պատկանող HPG ստորաբաժանման դրոշը: Դժգոհ զբոսաշրջիկը բողոք է ներկայացրել դատարան, և դաջվածք անողին մեղադրանք է ներկայացվել Ահամբեկչության դեմ պայքարի օրենքի 7-րդ հոդվածի համաձայն`այն է ահաբեկչական կազմակերպության պրոպագանդա անելու մեջ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»-ը`Իզմիրի ծանր հանցագործությունների 10-րդ դատարանը, քննելով գործը, որի մեջ ներառված է եղել նաև հայցվոր զբոսաշրջիկի ձեռքի դաջվածքի լուսանկարը, որոշել է մեղադրյալին դատապարտել մեկ տարվա ազատազրկման`վերոնշյալ հոդվածի համաձայն:
Որոշումը բողոքարկվել է և վերանայվելու է վճռաբեկ դատարանի կողմից:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply