Ժիրինովսկու վրա թթու կաղամբ են նետել (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 18:38

ՌԼԴԿ կուսակցության ղեկավար Ժիրինովսկու ելույթը Կիևում,  “Ռուսաստան-Կիև” թեմայի շուրջ մամլո կոնֆերանսում ավարտվել է սկանդալով: Երբ Ժիրինովսկին խոսում էր Ռուսաստանի և Ուկրաինայի ժովողրդավարությանը վերաբերող խնդիրներից, ներկաներից մի լրագրող  “Ուկրաինավախ” գոչելով, Ժիրինովսկու վրա թթու կաղամբ է նետել:

“Որտեղ են իմ թիկնապահները,  տխմարներ: Իսկույն բռնեք այդ խելագարին ու դուրս նետեց դահլիճից: Բռնեք այդ անասունին: Դուրս գցեք այստեղից: Շիզոֆրենիկ: Ահա և քեզ ժողովրդավարություն. կարելի է   վիրավորել ու ինչ ասես նետել: Ահա և ամենը: Կաղամբը կարելի էր  անօթևաններին տալ, նրանք քաղցած են”,բուռն արձագանքել է Ժիրինովսկին:

Իսկ հետո կշտամբեց նաև թիկնապահներին.”Ես ձեզ վերցրել եմ , որ ինձ պաշտպանեք: Հակառակ դեպքում ձեզ դուրս կքշեմ: Մի ցանցառ աղջիկ է, իսկ դուք` 3 գեներալ ու ոչինչ չեք կարողանում անել”,հայտարարեց նա:

Մինչ աղջկան դահլիճից դուրս էին բերում, Ժիրինովսկին խնդրեց բացատրել, թե ինչ էր նա բղավում ու երբ նրան թարգմանեցին, նա իսկույն պատասխանեց.

“Նա հիմար է, ես ոչ ոքի չեմ սիրում ու պարտավոր էլ չեմ: Ոչ ոք ոչ մեկի պարտավոր չէ ոչ սիրել, ոչ էլ բարեկամություն անել: Աշխատանքային սառը հարաբերություններ: Աշխատեք, վաստակեք, ծախսեք”: Իսկ հետո նա  լրագրողուհու վարքագիծը հետևյալ կերպ մեկնաբանեց.”Նրան կաշառել են, առաջադրանք տվել ,որ նա խանգարի հանդիպումը”, հետո ավելացրել է, որ կոստյումը, որը թթու կաղամբով է կեղտոտվել. արժե 2 հազար դոլար.” դա դեռ էժաններից է,կան ավելի թանկերը”:

Դիտվել է 1722 անգամ:
Print Friendly

Leave a Reply