Թուրքական մեջլիսը ընդունել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու վերաբերյալ հայցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 17:14

Թալիփ Բոզքուրդ անվամբ մի անձ հայցով դիմել է Թուրքիայի ազգային մեծ ժողով`պահանջելով, որ 1935թ.-ից որպես թանգարան գործածվող Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին օգտագործվի որպես սզկիթ, հաղորդում է թուրքական “T24” թերթը:

Անատոլիական երիտասարդական միության, ինչպես նաև մի շարք այլ խմբերի կողմից սկսվել է շարժում, որը պահանջում էր Սուրբ Սոֆիայի թանգարանը վերածել մզկիթի:

Սուրբ Սոֆիան 916 տարի օգտագործվել է որպես եկեղեցի: 1453թ. Մեհմեդ 2-րդի կողմից Կ. Պոլիսը նվաճելուց հետո այն վերածվել էր մզկիթի: 1935թ.-ից հետո Նախարարների խորհիդի որոշմամբ այն իր դռները բացել է որպես թանգարան:

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply