Իրանի՝ կապիկին տիեզերք ուղարկելու փորձը հաջողությամբ է պսակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 17:10

Իրանի պետական հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ կապիկին տիեզերք ուղարկելու փորձը հաջողությամբ է պսակվել:
Լրատվամիջոցը միայն նշում է, որ կապիկը տիեզերք է ուղարկվել հրթիռով, որը բարձրացել է 120 կիլոմետր և ապահով հետ վերադարձել: Հրթիռի բաց թողնման վայրը և այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Իրանը իր տիեզերական հետազոտության շրջանակներում մտադիր է մարդ ուղարկել տիեզերք: Նախքան կապիկի ուղարկելը 2010 թ-ին Իրանը տիեզերք էր ուղարկել մուկ, կրիա և ճիճու:
Միացյալ նահանգները և նրա համախոհ երկրները մտավախություն ունեն, որ Իրանը տիեզերական հետազոտություններում օգտագործվող տեխնոլոգիները հետագայում կարող է վերածել միջուկային գլխիկներով զինված հեռահար հրթիռների:

Դիտվել է 1567 անգամ:
Print Friendly

Leave a Reply