Չինաստանում գնացքի և ավտոբուսի բախումից 10 մարդ է մահացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 15:37

Հյուսիսարևելայն Չինաստանի Հեյլունցզյան նահանգի Խեյխե քաղաքի մոտակայքում գտնվող  խաչմերուկում բեռնատար գնացքի և ավտոբուսի բախումից մահացել է 10 և վիրավորվել 11 մարդ:

Պատահարը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Չինասատնում հաջորդ ամիս կայանալիք Լուսնային նոր տարվա կապակցությամբ երթևկությունը ծանրաբեռնված է, քանի որ այս օրերին միլիոնավոր չինացիներ տարբեր տեղերից այցելում են իրենց հարազատներին:

Խաչմերուկում դարպասներ չկան, իսկ մեքենաներին մոտեցող գնացքի մասին տեղեկացնող աշխատակիցը տեղում չի եղել:

Դեպքի քննության համար Հեյլունցզյան նահանգի կենտրոն համարվող Խարբին քաղաքում հատուկ խումբ է կազմվել:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply