Սթիվ Ջոբսի մասին պատմող «Ջոբս» ֆիլմը քննադատության է արժանացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 15:20

   «Apple» ընկերության հիմնադիր,  լեգենդար Սթիվ Ջոբսի մասին պատմող «Ջոբս» ֆիլմի  ուրբաթ տեղի ունեցած պրեմիերայից հետո  այն  քննադատների կողմից տարբեր արձագանքների է արժանացել: Շատերը նշել են, որ ֆիլմը միայն մեկ կողմի տեսանկյունն է ներկայացնում:

«Ակօսը», վկայակոչելով «CNN»-ի հաղորդած լուրը, գրում է, որ ֆիլմը ամերիկյան մամուլում մեծ քննադատության է արժանացել: Ջոբսի հետ «Apple» ընկերությունը հիմնադրած 62-ամյա Սթիվեն Վոզնյակը «Good Morning America» հաղորդման ժամանակ նշել է. «Այն, ինչ տեսել եմ ֆիլմում, միանգամայն տարբեր և սխալ է այն ժամանակներում մեր արածներից: Ես նույնիսկ փողկապ չէի կրում և պրոֆեսիոնալ տեսք չունեի: Կերպարները շատ աբսուրդային են ներկայացված: Սթիվի հետ երբեք նման հարաբերությունների կամ դերերի մեջ չենք եղել: Նույնիսկ չհասկացա, թե ֆիլմը իրականում ինչի մասին էր: Իմ կերպարը ինչ-որ չափով ճիշտ է, սակայն մյուս կերպարները սխալ են ներկայացված: Եթե Սթիվը դիտեր այս ֆիլմը, նա էլ ինձ նման կամաչեր և կվշտանար»:

Նշենք, որ «Ջոբս» ֆիլմում Սթիվ Ջոբսի կերպարը մարմնավորել է հոլիվուդյան աստղ Էշթոն Կաչերը:

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply