Վարդան Մինասյանը հրապարակելէ Հայաստանի ազգային հավաքականի կազմը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 28, 2013 15:19

Ինչպես հայտնի է,  փետրվարի 5-ին Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի ազգային ընտրանու հետ: Այն կկայան Ֆրանսիայի Վալանս քաղաքում, «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային հավաքականի կազմը 

Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
Արսեն Բեգլարյան, «Գանձասար»

Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան

Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Հրայր Մկոյան, առանց ակումբ
Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Կարեն Մուրադյան, «Շիրակ»
Արթուր Եդիգարյան, «Հովերլա», Ուկրաինա
Արազ Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

Նորայր Ասլանյան, «Էմմեն», Հոլանդիա

Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Միխաիլ Մարկոսով, «Ուֆա», Ռուսաստան

Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան

Հրավիրվածների թվում են նաև չորս նորեկներ՝ Արսեն Բեգլարյանը, Արտյոմ Խաչատուրովը, Նորայր Ասլանյանը և Միխաիլ Մարկոսովը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ավելացրեց, որ վնասվածքների պատճառով այս հավաքին չեն հրավիրվել Դավիթ Մանոյանը, Մասիս Ոսկանյանը և Լևոն Հայրապետյանը, իսկ Յուրա Մովսիսյանը դեռ գտնվում է վերականգնման փուլում:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply