Թուրքիայի բնակչության թիվը գերազանցել է 75 միլիոնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 15:17

   Թուրքիայի ռազմավարական տեսչությունը հրապարակել է 2012 թվականի մարդահամարի պաշտոնական արդյունքները: Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, հրապարակված տվյալների համաձայն երկրի բնակրության թիվը անցած տարվա համեմատ 2012 թվականին աճել է 903 հազար 115-ով`ընդանուր առմամբ կազմելով 75 մլն 627 հազար 284 մարդ:

Բնակչության 50,2 տոկոսը`այն է 37մլն 956 հազար 168 մարդ կազմում են տղամարդիկ, իսկ կանանց թիվը 49,8 տոկոսով համապատասխանաբար 37 մլն 671 հազար 216 է: 2012 թվականին բնակչության թիվը աճել է 1,2 տոկոսով` 2011-ին 1,35 տոկոսի համեմատությամբ:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply