Հայ շախմատիստները սպասելիքները չարդարացրին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 28, 2013 15:10

Հոլանդիայի Վեյկ ան Զեեի քաղաքում ավարտվեց  շախմատի փառատոնը, որին մասնակցում էին նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Գերմրցաշարում մեծ առավելությամբ հաղթեց նորվեգացի  Մագնուս Կառլսենը, որը 13 հնարավորից վաստակեց 10 միավոր: Լևոն Արոնյանը նրանից ետ մնաց 1,5 միավորով: Երրորդ տեղը գրավեց Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը` 8 միավոր:

B մրցաշարում հանդես եկած մեր  Սերգեյ Մովսեսյանը 8,5 միավորով բաժանեց 3-4-րդ տեղերը:

Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը C խմբի մրցաշարում վաստակեց 8 միավոր 7 զբաղեցրեց 4-րդ տեղը:

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply