Չնայած Թուրքիայում նոր ընդունված հոդվածի`դատարանում թույլ չեն տվել քրդերենով խոսել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 15:15

Չնայած Թուրքիայի ազգային մեծ ժողովը ընդունել էր մայրենի լեզվով պաշտպանվելու մասին օրինագծի առաջին հոդվածը, սակայն Քրդական աշխատավորական կուսակցության հիմնական դատավարության ընթացքում թույլ չի տրվել օգտագործել քրդերենը, հաղորդում է թուրքական “T24” կայքը:

Դիարբեքիրում քննվող դատավարության ընթացքում PKK-ի  ամբաստանյալները ցանկացել են պաշտպանության ժամանակ օգտագործել քրդերենը, սակայն նրանց թույլ չեն տվել`անջատելով նրանց բարձրախոսները: Դատապաշտպանները փոխարենը պահանջել են թարգմանիչ, ինչը մերժել են`հավելելով, որ դատարանի կողմից օրինագիծը չի հաստատվել:

Հիշեցնենք, որ համաձայն ընդունված օրինագծի առաջին հոդվածի`ամբաստանյալները դատարանում կարող են պաշտպանվել մայրենի լեզվով: Նրանք նաև կարող են պահանջել թարգմանիչ`մեղադրական զեկույցի ընթերցման և իր պաշտպանական ճառի ժամանակ: Թարգմանչին հատուկ ցուցակից ընտրելու է ամբաստանյալը:

 

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply