Ճայը հարձակվել է Վատիկանի պալատի պատշգամբից պապի արձակած աղավնու վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 14:53

Աղավնու երկինք բաց թողնելը խաղաղության նշան է: Սակայն երեկ պապի  խաղաղության կոչ անելու փորձը այնքան էլ հաջող չի եղել:

Ներկաներից ոչ մեկը չէր հաշվարկել, որ ճայը չի լսել սուրբ հոր բարոյախոսությունը:

Ճայը անմիջապես հարձակվել է Վատիկանի պալատի պատշգամբից պապ Բենեդիկտ XVI-ի բաց թողած աղավնու վրա:

Յուրաքանչյուր տարի հունվարի վերջին կիրակի օրը Հռոմի ավելի քան երկու հազար երիտասարդ ուխտավորներ մասնակցում են «Խաղաղության քարավան» ուխտագնացությանը դեպի սուրբ Պետրոսի հրապարակ, որն  ավարտվում է աստվածամոր աղոթքով և դրանից անմիջապես հետո պապը երկու սպիտակ աղավնիներ է  բաց թողնում:
Սա աղավնիների հետ կապված առաջին դեպքը չէ: Անցած տարի պապի արձակած երկու աղավնիները պարզապես հետ էին շրջվել և  բաց պատուհանից ներս մտել:

«Նրանք ցանկանում են մնալ պապի հետ»,- նշել էր Բենեդիկտը:

Հայտնի չէ, թե սուրբ հայրը այս անգամ ինչ պետք է ասեր, սակայն երևում է՝ ինչ-որ մեկը արագ աղոթել է, քանի որ աղավնին կարողացել է փախչել ճայի ճանկերից:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply