Ուկրանիայում հայտնաբերվել է Ալիևների կալվածքը (տեսանյութ)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | հունվարի 28, 2013 14:49
Ուկրաինական “1+1” հեռուստաալիքը տեսանյութ է պատրաստել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատկանող կալվածքի մասին, հաղորդում է ադրբեջանական “Ազադլըխ” թերթը:
Կալվածքը գտնվում է Կիևի մոտակայքում գտնվող հայտնի Կոնչա-Զասպա շրջանում:
Ուկրաինայում գտնվող ադրբեջանական դեսպանությունը այդ մասին նշել է, որ Ալիևների ընտանիքը Ուկրաինայում հարստություն չունի և ոչինչ էլ չի կառուցում:
Այն, որ այդ կալվածքը պատկանում է Ալիևների ընտանիքին, հաստատել են տեղի բնակիչները և այնտեղ աշխատող բանվորները:
Այդ կես հեկտարանոց տարածքի արժեքը գնահատվել է 5 մլն դոլար:
Դիտվել է 1157 անգամ:





Facebook
Tweet This