Իսրայելը զարմացած է Արգենտինա-Իրան համաձայնությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 14:45

Իսրայելի արտգործնախարարությունը ասել է, որ «զարմացած է» Արգենտինայի և Իրանի միջև՝ 1994թ. Բուենոս Այրոսում հրեական կենտրոնի հարձակման վերաբերյալ անկախ հանձնաժողովի ձևավորման համաձայնությամբ:

«Մենք զարմացած ենք այս նորությամբ», – արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Յիգալ Պալմորը ասել է Ֆրանսպրես գործակալությանը:
«Մենք սպասում ենք, որ Արգենտինան կտրամադրի ամբողջական մանրամասնություները, քանի որ սա ուղղակիորեն կապված է Իսրայելի հետ»,- ասել է նա:
Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշները կիրակի հայտնել է, որ հանձնաժողովը բաղկացած կլինի հինգ անկախ դատավորներից,որոնք չպետք է ներկայացված լինեն ո՛չ Արգենտինայի, ո՛չ էլ Իրանի կողմից:
Արգենտինան երկար ժամանակ մեղադրել է Իրանին 1994թ. ռմբակոծման մեջ, որի հետևանքով զոհվել է 85 մարդ: Իրանը մշտապես ժխտել է մեղադրանքները և հրաժարվել է ձերբակալել կասկածյալներին:
Համաձայնության բանակցությունները սկսել են հոկտեմբերին Ժնևում, որն ուղղված էր ընթացիկ իրավական խնդիրների լուծմանը:
1994թ. հուլիսի 18-ին Արգենտինայի հրեական փոխօգնության միության դիմաց կանգնած՝ պայթուցիկներով լիցքավորված մեքենայի պայթյունից գետնին հավասարվեց չորս հարկանի կառույցը:
Երկու տարի անց Բուենոս Այրեսում Իսրայելի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվեց՝ 29, վիրավորվեց շուրջ 200 մարդ:
Այսօր Արգենտինան ունի 300 000-անոց հրեական համայնք:

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply