Իրանը հերքել է ուրանի հարստացման օբյեկտում պայթյունի մասին լուրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 14:39

Իրանը հերքել է մամուլում տարածվող նորությունները, համաձայն որի Իրանում ուրանի հարստացման օբյեկտներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Թեհրանը համարում է այն «արևմտյան քարոզչություն», որը նախատեսված է ազդել առաջիկայում կայանալիք միջուկային բանակցությունների վրա:

Համաձայն Իսրայելական և արևմտյան լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել Ֆորդո բունկերում, որը գտնվում է կրոնական քաղաք Քոմի մոտակայքում:
Թեհրանը նաև պնդում է, որ կիբեռհարձակումների և միջուկային գիտնականների սպանության ետևում կանգնած են Իսրայելն ու Միացյալ Նահանգները:
Իրանի համաձայն՝ երկրի միջուկային գործունեությունը հետապնդում է միայն խաղաղ նպատակներ, և  հարստացված ուրանը արտադրվում է խաղաղ  օգտագործման համար:
Դիտվել է 963 անգամ:
Print Friendly

Leave a Reply