Լատվիայում ալյումինից, ոսկուց ու ադամանդից արտաճանապարհային ավտոմեքենա են հավաքելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 14:12

Մերձբալթյան Dartz ընկերությունը մտադիր է ներկայացնել իր նոր մոդելը, որը, ստեղծողների խոսքով, կառանձնանա իր շքեղությամբ:

Ընկերությունը մտադիր է իր նոր, թանկարժեք մոդելը Չինաստանի շուկայում առաջ տանելու համար  կիրառել հավերժական արժեքներ` սև խավիար, Ստալինի կերպարը, ոսկի և ադամանդ: Սա ընկերության առաջին, չզրահապատված մեքենան է լինելու` ավանդական  անկյունավոր դիզայնով: Թափքը պատրատված կլինի ալյունինից, ընդ որում , Black Snake –ի այս փուլում է ի հայտ գալիս Ստալինը: Լատվիացիները հավելել են, որ այս ավտոմեքենան, որը նրանք ներկայացնելու են Չինաստանում` Օձի տարվա կապակցությամբ, փոխ է առել  այն զրահապատ մեքենաների թափքի պատրաստման տեխնոլոգիան , որոնցից օգտվում էր քաղաքական հայտնի գործիչը:

Ընկերությունն ավտոմեքենայի ինտերիերը, որը պատրաստվել է Mercedes S-class-ի մոտիվներով, մտադիր են երեսպատել ոչ միայն փայտով, այլև կաշվով,դա կարող է լինել կոկորդիլոսի կամ էլ կետի(ի դեպ, որոշ ժամանակ առաջ կետի մաշկի կիրառումը հանգեցրեց “կանաչների” կողմից հրահրված սկանդալի): Արտաճանապարհային ավտոմեքենայի թափքը կզարդարվի ոսկով իսկ կապոտը` ադամանդներով:

Այս շքեղ մեքենան համապատասխան էլ գին կունենա` շուրջ 1 մլն դոլար: Բացի այդ,   Dartz  ընկերությունը յուրաքանչյուր գնորդի առաջարկում է  ինքնատիպ բոնուս. Black Snake –ի գնումից  հետո 2  տարի յուրաքանչյուրին ամեն ամիս մեկ 56 գրամանոց տարրայոց սև խավիար է հասնում:

 

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply