Ստամբուլում ամերիկուհի լուսանկարիչ է կորել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 13:56

Հունվարի 7-ին որպես զբոսաշրջիկ միայնակ Թուրքիա եկած ամերիկուհի      լուսանկարիչ, երկու երեխայի մայր, 33-ամյա Սարաի Սիերան, հունվարի 21-ին Նյու -Յորք էր վերադառնալու: Սարաիի ամուսինը, օդանավակայանում չհանդիպելով կնոջը, ոստիկանություն է դիմում: Արդեն մի քանի օր է, ինչ կորած կնոջ ընտանիքը տագնապած հանդիպում է Նյու- Յորքի ոստիկանության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի, ամերիկյան և թուրքական պաշտոնյաների հետ:

«Ակօս»-ի հաղորդմամբ` հայտնի է, որ կինը կանգ էր առել Բեյօղլու թաղամասում գտնվող մի հյուրանոցում: Վերադարձի օրը` հուվարի 21-ի առավոտյան, նա հեռախոսով խոսել է քրոջ հետ և ասել, որ գնում է Գալաթայի կամուրջը տեսնելու: Հյուրանոցի տերը նշել է, որ Սիերային վերջին անգամ հունվարի 20-ին է տեսել, երբ վերջինս դուրս էր եկել ուտելու մի բան գնելու համար: Նկատելով, որ կինը երկար ժամանակ չի երևում, հյուրանոցի տերը որոշել է ստուգել նրա սենյակը և հայտնաբերել է, որ կնոջ իրերը`անձնագիրը, լիցքավորման սարքը, շորերը իրենց տեղում են գտնվում:

Մագալենա Ռոդրիգեսը «USA TODAY» թերթի հետ զրույցում նշել է, որ քրոջ գործով զբաղվում են  Ստամբուլում ԱՄՆ-ի արտաքին հարցերով պատասխանատուները: Ռոդրիգեսը անհնար է համարել, որ քույրը լքած լինի իր 14 տարվա ամուսնուն և 11 և 9 տարեկան որդիներին: Նա  նշել է, որ հավանաբար քույրը ինչ-որ տեղ վիրավորվել է և օգնության կարիք ունի: Կորած ամերիկուհու ամուսինը, քույրն ու եղբայրը Ստամբուլ են գալիս:

 

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply