Հյուսիսային Կորեայի որոշ նահանգներում սովից «խելագարված» ծնողները ուտում են իրենց երեխաներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 13:55

Հյուսիսային Կորեայում սոված տղամարդը դատապարտվել է մահվան իր երեխաներին սպանելու համար:
Sunday Times-ը հայտնում է, որ հայրը կնոջ բացակայության ժամանակ սպանել է իր երկու երեխաներին: Երեխաների մայրը, վերադառալով տուն, կասկածելի է համարել մսի առկայությունը և այդ մասին հայտնել է համապատասխան մարմիններին: Այնուհետև, տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են երեխաների մարմնի մնացորդները:
Հյուսիսային Կորեայի հյուսիսային և հարավային Խվանխե նահանգներում երաշտի պատճառով տարածված սովից մահացել է 10.000 մարդ, աճել են մարդակերության դեպքերը:
Ասիական մամուլը Sunday Times-ին հայտնել է, որ մարդիկ ուտում են մահացածների աճյուններ, ինչպես նաև սպանում իրենց երեխաներին:
Ըստ Ասիական մամուլի՝ երկու նահանգներում մարդակերության բազմաթիվ դեպքեր են գրանցվել:
Չնայած երկրում տարածված սովին՝ 30-ամյա Կիմ Յոնգ Յուն վերջին ամիսների ընթացքում մեծ գումարներ է ծախսել երկու հրթիռներ տեղադրելու համար:
Մամուլը հայտնում է նաև, որ սովի պատճառը ոչ միայն երաշտն է, այլ նաև այն, որ վերը նշված երկու նահանգներում ուտելիքը պետականորեն առգրավվում է մայրաքաղաք Փխենյանի բնակչությանը կերակրելու համար:
ՄԱԿ-ի ներկայացուցիչնեը այցելել են երկու նահանգներ, սակայն նրանց ցույց չեն տվել երաշտից տուժած շրջանները:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply