Սամաթիայում հարձակումների դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 13:11

Ժողովուրդների ժողորդավարական կոնգրեսը Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց  նկատմամբ կատարված  հարձակումների դեմ երեկ բողոքի ցույց է կազմակերպել: Հավաքվածները Քոջամուսթաֆափաշա ավտոբուսային կանգառից քայլել են մինչև Սամաթիայի հրապարարկ: «Հայ ժողովրդի կողքին ենք, ռասիզմին ընթացք չենք տա» պաստառներով երթին մասնակցել են թուրքական մեջլիսի պատգամավորներ Սեբահաթ Թունջելը, Էրթուղրուլ Քյուրքչյուն, ինչպես նաև Աքըն Բիրդալը, Խոսրով Դինքը, Գարո Պայլանը, Ուֆուք Ուրասը, Ֆերհաթ Թունչը և Սուավին: Այս մասին է հաղորդում «Ակօս»-ը:

Բողոքի քայլերթի ընթացքում ցուցարարների պաստառներին գրված են եղել «Մի՜ դիպչիր հայ հարևանիս», «Ատելությունը ձերն է, մարդկայնությունը մերը» արտահայտությունները: Թաղամասի բնակիչները իրենց տների պատուհաններից ցույցին աջակցել են ծափահարություններով և սուլոցներով: Քայլերթի ժամանակ մեխակներ են դրվել զոհված Մարիցա Քյուչյուքի տան առաջ:

Սամաթիայի հրապարակում ելույթ է ունեցել Թուրքիայի ազգային մեծ մեջլիսում Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, Մերսինից պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչյուն: Նա  ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սամաթիայում տեղի ունեցած հարձակումները ռասիստական նկատառումներից ելնելով են իրականացվել:

Թուրքական մեջլիսի ստամբուլցի  պատգամավոր Սեբահաթ Թունջելը, քննադատելով կառավարությանը, նշել է. «Դուք ասել եք մեկ լեզու, մեկ կրոն, մեկ ազգ, սակայն հիմնել եք ատելության լեզու»: Նա նշել է նաև, որ իրենք պայքարելու են խորհրդարանում ատելության մեղքերի դեմ օրինագծի հաստատման համար:

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply