Քլինթոնը հրաժեշտի հարցազրույց է տվել CBS հեռուստաալիքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 12:28

Հիլարի Քլինթոնը  ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հրաժեշտի հարցազրույց է տվել` այդպես էլ  բաց թողնելով 2016-ին նախագահական մրզավազքին մասնակցելու հնարավորության հարցը:

Հարցազրույցը կիրակի երեկոյան հեռարձակել է “60 րոպե”  ծրագիրը, այն տեսագրվել է  Սպիտակ տան Երկնագույն հյուրասենյակում:

65 տարեկան Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության ամենաճանաչված քաղաքական գործիչներից է: Նա ղեկավարել է ԱՄՆ դիվանագիտությունը 4 տարի: Քլինթոնը հայտնել է, որ այդ պաշտոնում կմնա մինչև փետրվարի 1-ը, որից հետո այն կստանձնի դեմոկրատ-սենատոր Ջոն Քերրին:

 

 

Դիտվել է 1382 անգամ:
Print Friendly

Leave a Reply