Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում բուք է, Սելիմի լեռնանցքը` փակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 28, 2013 12:27

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.

Հունվարի 28-ին` ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Մարտունիում, Աշոցքում, Արթիկում, Գորիսում տեղում է թույլ ձյուն: Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում բուք է, սակայն այն երթեւեկելի է: Ուժեղ ձնաբքի պատճառով երկկողմանի փակ է Սելիմի լեռնանցքը:
Գավառի, Սեւանի, Դիլիջանի, Սիսիանի, Ապարանի, Մեղրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply