Եգիպտոսի 3 քաղաքներում նախագահն արտակարգ իրադրություն է մտցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 12:16

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին մի քանի օր տևած անկարգությունների պատճառով, որի հետևանքով եղել են զոհեր, արտակարգ իրադրություն է մտցրել Պորտ Սայիդում, Սուեզում և Իզմաիլում:

Արտակարգ իրադրությունը կտևի 30 օր, որի ընթացքում երեկոյան ժամը 21:00-ից պարեկային ժամը կգործի:

Ավելի վաղ հայտարարվում էր, որ առնվազն 3 մարդ է զոհվել և 400-ն էլ վիրավորվել է Պորտ Սայիդում ծայր առած անկարգությունների հետևանքով:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply