Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել Սանտա-Մարիայի ակումբում 233 զոհերի հիշատակին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 12:03

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը երկրում պաշտոնապես եռօրյա սուգ է հայտարարել Սանտա Մարիա քաղաքի դիսկոտեկում կատարված ողբերգության կապակցությամբ, որտեղ  կիրակի, հրդեհի հետևանքով զոհվեց 233 մարդ: 

Նախագահը  շտապ դադարեցրեց Չիլի կատարած այցելությունը ու Սանտա Մարիա հասնելուն պես` այցելեց զոհերի  ու տուժածների հարազատներին: Նախագահը խոստացավ օգնել ու աջակցել” նրանց:
Բրազիլիան ցնցված է կատարվածով: Հարավային Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում, որտեղ գտնվում է Սանտա Մարիա  քաղաքը` 270 հազար բնակչությամբ, հայտարարվել է 7-օրյա սուգ: Իսկ Սանտա-Մարիայում սուգը 30 օր կտևի:

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply