Խորդանոցում մոռացված կրիան 30 տարի ապրել է առանց կերի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 28, 2013 4:37
Բրազիլիայում Ալմեդիաների ընտանիքն իր 1982-ին կորած Մանուելա անունով կրիային հայտնաբերել է տուփի մեջ` հին իրերի պահոցում: Նրանք ցնցված էին, երբ որոշեցին հնոտիքով լցված խորդանոցը մաքրել ու անպետք իրերի միջից, մի տուփի մեջ գտան Մանուելային:
“1982-ին մենք նրան տեսել ենք վերջին անգամ: Այն ժամանակ մենք տունն էինք նորոգում, ու նրա անհետացումը վերագրեցինք ներկարարների անփութության հետևանքով բաց մնացած դռանը: Չնայած մենք նրան երկար փնտրեցինք, սակայն ոչ մի արդյունք չեղավ, նրա հետքն իսկ չկար”:
Իսկ այն սենյակը, որտեղ կրիան 30 տարի է անցկացրել, ծառայել է որպես խորդանոց.ընտանիքի հայրն այստեղ էր հավաքում դրսում գտած տեխնիկան ու հույս ուներ, որ մի օր դրանք կնորոգի: Երեխաներին արգելվել էր մտնել այդտեղ, դուռն էլ միշտ փակ է եղել,պատմել են արդեն հասուն երեխաները:
Եվ միայն ծնողների մահից հետո նրանք որոշել են անպետք իրերից ազատվել:
“Ես դրանք դուրս բերեցի խորդանոցից ու հանձնեցի հնոտիքի վաճառականին, երբ նրանցից մեկն ասաց.”Դու հո չես պատրաստվում դեն նետել այս կրիային”:
Քույրն ու եղբայրը շատ ուրախացան; Նրանք ճանաչեցին իրենց կրիային: Կենդանուն հետազոտած անասնաբույժն ասել է, որ Մանուելան կարմրաոտ կրիաների տեսակից է, որը կարող է շատ երկար ժամանակ առանց կերի դիմանալ: Նրանք ասում են, որ կրիան սնվել է փայտի մրջյուններով:






Facebook
Tweet This
Email This Post
