Տղամարդը վրեժխնդիր է եղել կնոջից նրա մեքենան գոմաղբ լցնելով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 4:06

Վիրավորված բրիտանացին որոշել էր կնոջից վրեժ լուծել ու դրա համար Վալենտինի օրվա նախօրեին մի տրակտոր գոմաղբ է լցրել նրա ավտոմեքենայի վրա:

Տղամարդը չափազանց վրդովվել էր կնոջ լուսանկարը սիրեկանների որոնման կայքում հայտնաբերեով. կինն անզգուշություն էր ունեցել իր էլեկտրոնային էջը բաց թողնելու:

Նա իր  անձնական էջում ընկերների հետ կիսվել էր. ամուսնուն “կատարյալ ապուշ” որակելով ու “խելագար”:

“Ես չհավատացի աչքերիս ու փորձեցի իրավիճակը խաղաղ ճանապարհով պարզել: Սակայն, այդ բացատրությունների ժամանակ նա հայտարարեց, որ միայն  իր նոր ավտոմեքենան է իսկապես սիրում ու մեկ էլ իր ձիուն: Բացի այդ, նա հավելեց, որ  շատ է զղջացել ինձ հետ ամուսնանալու համար”:

Առանց երկար մտածելու, ֆերմերը միանգամից որոշեց ու սկսեց իրագործել իր վրեժի պլանը: Նա բացեց կնոջ մեքենան ու այն բարձեց լիքը գոմաղբով:

“Վերջում որոշեցի այդ պահը տեսանկարահանել ու այն տեղադրել սոցցանցում: Եթե ես , ինչպես նա է պնդում , խելագար եմ, ապա ուրեմն ինձ կպահեմ խելագարի նման”:

Տեսահոլովակի վերջում, հնարամիտ տղամարդը շնորհավորում է կնոջը Վալենտինի օրվա կապակցությամբ:

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply