Հրդեհ Մոսկվա քաղաքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2013 22:42

Հունվարի 27-ին,  ժամը 06.00-ին ՌԴ արտակարգ իրավիճակների ազգային կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ հունվարի 26-ին, ժամը 13.08-ին հրդեհ է բռնկվել Մոսկվայի Խերսոնսկայա փողոցի թիվ 43 կիսակառույց շենքի նկուղում: Հրդեհի հետևանքով զոհվել է 9 և տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել  7 մարդ:

Նախնական տվյալներով տուժածներից մեկը ՀՀ քաղաքացի է՝ Նորայր Աբրահամյան (ծնվ. 1983 թ.), ով տեղափոխվել է թիվ 14 բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Ժամը 08.30-ի դրությամբ Ն. Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից:

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply