Բրազիլական գիշերային “Քիս” ակումբի հրդեհի հետևանքով 245 մարդ է զոհվել,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2013 20:52

Բրազիլական գիշերային “Քիս” ակումբի հրդեհի հետևանքով 245 մարդ է զոհվել և  50 հոգի էլ հոսպիտալացվել է Սանտա –Մարիայի հիվանդանոց: Ներկայում ողբերգության զոհերի ճանաչումն է իրականացվում:

ИТАР-ТАСС-ի տվյալների համաձայն, ակումբում երկու հազար մարդ կար, որոնց մեծ մասը Սանտա-Մարիայի դաշնային համալսարանից էին:   Ռոկ խմբի ելույթի ժամանակ կազմակերպվել էր հրավառության ցուցադրություն, կայծերը տարբեր կողմեր էին թափվել և ընկել ձայնամեկուսացուցիչի մեջ, որը արագ բռնկվել էր`արձակելով թունավոր ծուխ: Պետք է նկատել, որ  ակումբի ղեկավարությունը բազմիցս հարց էր բարձրացնում հրդեհի անվտանգության խոշոր  խնդիրների վերաբերյալ:

Քանի որ շենքը միայն մի ելք ուներ, առաջացել են խուճապ և հրմշտոց: Զոհվածների  մոտ  90 տոկոսը խեղդվել են ուգարային գազից`չհասցնելով լքել երեկույթի շենքը:

“Շատ ծուխ կար, սև ծուխ: Ամեն ինչ շատ արագ կատարվեց: Ես կարողացա դուրս գալ, քանի որ գտնվում էի մուտքի մոտ”:-պատմել է փրկվածներից մեկը:

“Ողբերգության պատճառը հրդեհի անվտանգության կանոնների կոպիտ խախտումն էր”,-հայտարարել է Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգի հրշեջ ծառայության ղեկավար գնդապետ Գիդուն:  Փակ հաստատություններում խստիվ արգելված է հրավառությունը:

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը ողբերգության պատճառով ընդհատել է իր այցը Չիլի, որտեղ մասնակցում էր ԵՄ-Լատինական Ամերիկա գագաթնաժողովին, և թռել Սանտա-Մարիա քաղաք:

“Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Դաշնային իշխանությունը Սանտա-Մարիայի և Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգի իշխանություններին անհրաժեշտ օգնություն կտրամադրի”,-խոստացել է նա:

“Քիս” ակումբի ողբերգության փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, տուժածների և զոհվածների հարազատների հետ բժիշկներ և հոգեբաններ են աշխատում: Սանտա-Մարիայի ողբերգությունը իր զոհերի քանակով Բրազիլիայում երկրորդ արտակարգ պատահարն է: 1961թ. Նատերոյ քաղաքի կրկեսը այրելու արդյունքում զոհվել էին  503 մարդ:

Դիտվել է 1512 անգամ:
Print Friendly

Leave a Reply