Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունվարի 27, 2013 20:25
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.
Հունվարի 27-ին, ժամը 18.00-ի դրությամբ՝ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են՝ ձնախառն անձրևի և ձյան տեսքով։
Ապարան- Արագած հատվածում, Հրազդանում և Սևանում ուժեղ ձյուն է տեղում։
Սելիմի լեռնանցքը՝ Մարտունու կողմից, բքի պատճառով դժվարանցանելի է ։
Դիտվել է 947 անգամ:





Facebook
Tweet This