Արմեն Աշոտյան. «Պետք է բացառել «ստուգող և ստուգվող» մոտեցումները»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 30, 2010 15:00

Կրթության և գիտության նախարարությունում տեղի է  ունեցել նախարարի հրամանով ձևավորված հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր նախարար Արմեն Աշոտյանը:  Նախարարը նշել է, որ խորհուրդը ստեղծվել է քաղաքացիական հասարակության կառույցների առաջարկով և նպատակ ունի  համատեղ ուժերով ի հայտ բերել հատուկ հանրակրթական դպրոցներում առկա խնդիրները և գտնել դրանց լուծման ուղիները:

«Յուրաքանչյուր երեխայի և յուրաքանչյուր դպրոցի խնդիրը պետք է լինի բոլորիս սեփականությունը, և ծագած յուրաքանչյուր հարց ու խնդիր պետք է լուծենք միասին: Մեր հարաբերությունները պետք է լինեն գործընկերային, և պետք է բացառել «ստուգող և ստուգվող» մոտեցումները»,- ասել է Աշոտյանը և հավելել, որ խորհրդի կազմում ընտրվել են բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրականացնում են կրթական ծրագրեր և աշխատանքներում ներգրավվելու հայտ են ներկայացրել:

Քննարկման արդյունքում որոշվել է  10-օրյա ժամկետում ընտրել խորհրդի նախագահ, տեղակալ և քարտուղար ու մեկամսյա ժամկետում հաստատել մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի կազմը:

ԿԳՆ աջակցությամբ հասարակական խորհրդի անդամների համար կկազմակերպվեն նաև վերապատրաստման համապատասխան դասընթացներ:

Դիտվել է 2287 անգամ:
Print Friendly

Leave a Reply