Պորտուգալիայում ուսուցիչները բողոքի ցույցի են դուրս եկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2013 14:51

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հազարավոր ուսուցիչներ փողոց են դուրս եկել`բողոքելով կրթական ոլորտի ծախսերը կտրուկ`1,3 մլդ դոլարով նվազեցնելու դեմ: Պորտուգալիայի ուսուցիչների արհեստակցական միությունը հայտարարել է, որ կառավարությունը պլանավորում է մասնավորեցնել մի շարք դպրոցներ:
Պորտուգալական կառավարության կիրառած տնտեսական խիստ մեթոդները հանգեցրել են ամբողջ երկրով մեկ մեծածավալ գործադուլների և բողոքի ակցիաների:

Դիտվել է 758 անգամ:
Print Friendly

Leave a Reply