Մուհամեդ Մուրսին ազգային անվտանգության արտակարգ նիստ է հրավիրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2013 14:48

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել քննարկելու համար հեղափոխության 2-րդ տարելիցին նվիրված ընդդիմադիր ուժերի կազմակերպած ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգությունները և դրանց հաջորդած իրավիճակը: Ազգային անվտանգության խորհուրդի մեջ, որը գլխավորում է նախագահ Մուրսին, 17 անդամ է ներառված, որոնցից 11-ը զինվորական պաշտոններ են զբաղեցնում:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`հունվարի 25-ին Կահիրեում Մուրսիի կառավարման և «Մուսուլման եղբայրներ» շարժման դեմ տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայի հետևանքով 10 մարդ է զոհվել, մոտ 500-ը`վիրավորվել, ընդ որում տուժածներից 33-ի վիճակը ծանր է գնահատվում:

Դիտվել է 722 անգամ:
Print Friendly

Leave a Reply