Երկրաշարժ` Իրանի Ահար քաղաքից 9 կմ դեպի արևմուտք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2013 23:48

Հունվարի 26-ին, տեղական ժամանակով ժամը 19.10-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի Ահար քաղաքից 9 կմ դեպի արևմուտք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության` 38.470 և արևելյան երկայնության` 46.950:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է ՀՀ և ԼՂՀ տարածքներում: Մասնավորապես ՀՀ-ի Ագարակ, Մեղրի, Կապան, քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply