ՃՏՊ` Սայաթ-Նովա-Նալբանդայան խաչմերուկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2013 23:31

Հունվարի 26-ին, ժամը 10.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ դեռևս չպարզաբանված հանգամանքներում Սայաթ-Նովա-Նալբանդայան խաչմերուկում “Օպել Աստրա” մակնիշի 33 PS 394 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Առաքելյան ծնվ. 1990 թ.) բախվել է թիվ 18 երթուղու “ԳԱԶել” մակնիշի 1327 S պետհամարանիշի միկրոավտոբուսին, ինչի հետևանքով վերջինս շրջվել է: ՃՏՊ-ի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով ուղևորներ` 1957 թ. ծնված Ա. Մկրտչյանը, 1951 թ. ծնված Ն. Թովմասյանը և 1992 թ. ծնված Ա. Մովսիսյանը տեղափոխվել են “Սրբ. Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, իսկ Գ. Հարությունյանը` “Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոց”: Բժիշկենրը տուժածների վիճակը գնահատում են բավարար: Ժամը 11.15-ին փրկարարների ուժերով միկրոավտոբուսը ուղղվել է:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply