Ավտոմեքենաները դուրս են բերվել ձնակույտից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2013 23:27

Հունվարի 26-ին, ժամը 20.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` “Նիսսան Պատֆայնդեր” մակնիշի 80 ՍՏ 880 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել արգելափակումից սեփական ուժերով:

***

Հունվարի 26-ին, ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ Վարդաբլուր գյուղում ձնակույտի մեջ արգելափակվել է 4 ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն: “Հ. Մարտիրոսյան ճանշին” ՓԲԸ-ի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ավտոմեքենաները (թվով 5) դուրս են բերվել ձնակույտից և շարունակում են ընթացքը:

***
Հունվարի 26-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: “Հ. Մարտիրոսյան ճանշին” ՓԲԸ-ի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում “Ֆորդ” մակնիշի 22 ՏՏ 968 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Սարդարյան) դուրս է բերվել ձնակույտից և շարունակել ընթացքը:

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply