Կիսով չափ մերկ կանայք բողոքի ակցիա են կազմակերպել Դավոսի ֆորումում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 23:05

Շաբաթ օրը ուկրաինական «Ֆեմեն» ֆեմինիստական կազմակերպության երեք ակտիվիստներ, բողոքելով տղամարդկանց դոմինանտ դերի և սեռերի անհավասարության դեմ, Շվեյցարիայի հանգստյան գոտում կազմակերպված ֆորումի ժամանակ հանել են իրենց վերնաշապիկները:
Դավոսում կազմակերպված համաշխարհային տնտեսական ֆորումի անվտանգության աշխատակիցները նրանց դուրս են տարել:
Կանանց կրծքավանդակներին գրված էր «SOS Դավոս» արտահայտությունը: Այս կերպ նրանք ցանկանում էին ֆորումի մասնակիցների ուշադրությունը հրավիրել աշխարհի աղքատ կանանց վրա:
Դավոսի ֆորումի քննադատները նշում են, որ այդտեղ հավաքված գործարարները և քաղաքական գործիչները շատ քիչ բան են արել աշխարհի խնդիրները լուծելու և կարիքավորներին օգնելու համար:

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply