Կարկտահատիկի մեջ հայտնաբերվել են ավելի քան 3000 տեսակի քիմիական միացություններ և յոթ տեսակի բակտերիաներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 22:50

Առաջին հայացքից նրանք մաքուր են թվում, սակայն այսօր գիտնականները հայտնել են, որ կարկտահատիկները և ամպերը լցված են բակտերիաներով և քիմիական միացություններով:
Դանիացի հետազոտողները 2009 թ-ին ուսումնասիրել են կարկտահատիկները և պարզել, որ դրանք բույսերին բնորոշ որոշ տեսակների բակտերիաներ և հողի մեջ պարունակվող 3000 քիմիական միացություններ են պարունակում:
Ըստ գիտնականների այս հայտնագործությունը կօգնի հասկանալ, թե ինչպես են գործում ամպերը:
Բակտերիաների որոշ տեսակներ առաջացնում են սառույցի փոքրիկ բյուրեղիկներ, որոնք անձրևի են վերածվում: Փաստորեն, ըստ գիտնականների՝ բակտերիաների որոշ տեսակներ որոշիչ դեր են կատարում անձրևի կամ ձյան առաջացման գործում:

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply