Լեդի Դիանայի և երիտասարդ արիստոկրատի լուսանկարը աճուրդում վաճառվել է 18,000 դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 22:43

Լուսանկարը, որտեղ պատկերված է 18-ամյա Դիանա Սպենսերը մինչ Ուելսի արքայադուստր դառնալը, 18.000 դոլարով վաճառվել է Նոր Հեմփշիրի աճուրդում: Նկարը գնել է անշարժ գույքի առևտրով զբաղվող անձը Սան Դիեգոյից:
Նկարում Դիանան թիկնած է մահճակալին, իսկ նրա հետևի մասում նստած է երիտասարդ արիստոկրատ Ադամ Ռուսսելը:
Նկարը բրիտանական The Daily Mirror-ը ձեռք է բերել 1981թ-ի փետրվարին՝ Դիանայի և արքայազն Չարլզի նշանադրության մասին հայտարարությունից անմիջապես հետո, սակայն խմբագրությունում ինչ-որ մեկը նկարի վրա մատիտով գրել է «հրապարակման ենթակա չէ»՝ երևի չցանկանալով խնդիրներ ստեղծել արքայական ընտանիքի համար:
Նկարը երկար ժամանակ պահվել է թերթի արխիվում, այնուհետև այն յոթ տարի առաջ գնել է մասնավոր արխիվներից մեկը, որն էլ այն աճուրդի է հանել: Լուսանկարը սպասվածից շատ ավելի թանկ գնով է վաճառվել, քանի որ այն կրում է «հրապարակման ենթակա չէ» գրությունը:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply