Նյու Յորքի աղտոտված ջրերում սատկել է դելֆին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 22:34

Դելֆինը, որը մոլորվել և հայտնվել էր Նյու Յորքի պխտորված ջրային հատվածում, սատկել է: Սրա մասին տեղեկացնում են տեղական մամուլը և վկաները:
Նրան նկատել են Գովանուս ջրանցքի գորշ ջրերում լողալուց:
Երեկոյան նա սատկել է:
Վկաներից Աարոն Սթեվարթ-Անը Թվիթերում գրել է,- «Ես և մի բնապահպան այդտեղ էինք, երբ դելֆինը մահացավ: Նա ճիչ արձակեց սատկելուց առաջ: »:
ԱՄՆ-ի Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը Գովանուս ջրանցքը համարում է երկրի ամենաթունավոր ջրերից մեկը, որը լի է ձյութով և ծանր մետաղներով:
Դեկտեմբերին այստեղ էր հայտնվել մի կետ, որը չնայած չէր սատկել, սակայն անբուժելի հիվանդ էր:

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply