Վենեսուելայում տասնյակ բանտարկյալներ սպանվել են բանտում առաջացած խռովություններից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 22:31

Վենեսուելայի հարավ-արևմուտքում գտնվող բանտերից մեկում սպանվել են մի քանի տասնյակ բանտարկյալներ:
Սպանվածների հստակ թիվը հայտնի չէ: Տեղական մամուլի համաձայն զոհվել են 26-ից 54 հոգի:
Երկրի բանտերի հարցերով նախարարության աղբյուրը Reuters-ին տեղեկացրել է, որ զոհվել են «շատերը», սակայն մերժել է տրամադրել այլ տեղեկություններ իրադարձության մասին:
Բռնությունը տեղի էր ունեցել երկու թշնամի խմբավորումների միջև, ովքեր պայքարում էին բանտը կառավարելու համար:
Վենեսուելայի բանտերը վերահսկում են զինված խմբերի կողմից, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում խռովություն են բարձրացրել՝ բանտի իշխանության կամ բանտարկյալների առաջնորդների հետ վեճերի պատճառով:

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply