Մարդու իրավունքների միություն. Սամաթիայի հարձակումները իրականացվել են ռասիզմի հողի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 20:51

Թուրքիայում Մարդու իրավունքների միությունը (ՄԻՄ) վերջին երկու ամիսների ընթացքում Սամաթիայում տեղի ունեցած հարձակումների վերաբերյալ զեկույցով է հանդես եկել:

ՄԻՄ-ը, ընդգծելով, որ հարձակումները տեղի են ունեցել ռասիզմի հողի վրա, կարևորել է հետաքննության շարունակումը, հաղորդում է Կ.Պոլսում լույս տեսնող հայկական “Ակոս” թերթը:

ՄԻՄ-ի ստամբուլյան մասնաճյուղը Սամաթիայում հունվարի 22-ին Սուլթան Այքարի վրա հարձակումից հետո թաղամասում ուսումնասիրություններ է իրականացրել և դրա հիման վրա զեկույց է կազմել: Ընդգծելով, որ հարձակումների հիմնական թիրախը եղել են տարեց հայ կանայք, նշել է, որ դրանց հիմանկան նպատակը հափշտակությունը և գողությունը չի եղել:

Ներքին գործերի նախարարությանը ներկայացված զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է ընդունել օրենք, համաձայն որի ռասիզմը կդիտարկվի որպես հանցանք:

Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 28-ին Սամաթիայում բնակվող 85-ամյա Մարիցա Քյուչուկը դաժանաբար սպանվել էր անհայտ անձանց կողմից: Դրանից հետո հայերի դեմ հարձակումները շարունակական դարձան: Վերջին դեպքը գրանցվել է հունվարի 22-ին, երբ Ստամբուլում 80-ամյա Սուլթան Այքարի վրա հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով հայ կինը վնասել էր աչքը:

Դիտվել է 795 անգամ:
Print Friendly

Leave a Reply