Եգիպտոսի դատարանը ֆուտբոլայի բունտին մասնակցած 21 մարդու մահվան է դատապարտել, ինչի հետևանքով բախումներ են տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 20:39

Շաբաթ օրը Եգիպտոսի դատարանը 21 մարդու մահվան է դատապարտել անցած տարի ֆուտբոլային բունտին ունեցած մասնակցության համար: Պորտ Սաիդում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած խռովության ընթացքում մահացել էր 74 և վիրավորվել 1000 մարդ:
Դատավճռի կայացումից հետո դատապարտվածների հարազատները շրջապատել էին Պորտ Սաիդի բանտը, կրակել ատրճանակներից, քարեր նետել անվտանգության ուժերի ներկյացուցիչների վրա՝ այդ կերպ փորձելով ազատել իրենց բարեկամներին: Ոստիկանները ամբոխին ցրելու համար արցունքաբեր գազ են արձակել: Կառավարությունը ստիպված է եղել զինված զորքեր ուղարկել Պորտ Սաիդ խաղաղություն հաստատելու և պետական կառույցները պաշտպանելու համար:
Դատավճիռը կայացվել է Կահիրեյում փակ դատավարության ընթացքում, սակայն այն դեռևս պետք է վերանայվի Եգիպտոսի բարձրագույն կրոնական իշխանության կողմից, որն էլ իր կարծիքը հետ կուղարկի դատարան մարտի 9-ին:
Պորտ Սաիդի խռովությունը տեղի էր ունեցել 2012թ փետրվարի 1-ին, երբ Պորտ Սաիդի ֆուտբոլային թիմը 3-1հաշվով հաղթել էր Կահիրեյի թիմին: Ստադիոնում հավաքված երկու թիմերի երկրպագուները սկսել էին քարեր և աթոռնել նետել միմյանց վրա: Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք այս խռովությունը զուտ մրցակցային բնույթեր կրում, թե դրա հիմքում քաղաքական դրդապատճառներ էին ընկած:
Ըստ CNN-ի համագործակից Ջեյմս Մոնթագի՝ Եգիպտոսի հեղափոխության ժամանակ, որը ավարտվեց Հոսնի Մուբարաքի կառավարության տապալմամբ, ֆուտբոլային երկրպագուները մեծ դերակատարություն են ունեցել:

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply