Լիլիթ Մկրտչյանը սայթաքեց վերջին տուրում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 30, 2010 14:37

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացած «Ռեկտորի գավաթ» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարում դարձավ  երրորդ մրցանակակիր: Մեր երկրի ներկայացուցիչը հնարավորություն ուներ դառնալու մրցաշարի հաղթող, սակայն վերջին` 7-րդ տուրում  նա զիջեց առաջատարին` Աննա Ուշենինային (Ուկրաինա)։ Վերջինս էլ 6 միավորով դարձավ մրցաշարի հաղթող։ Այդուհանդերձ, Մկրտչյանը 4 միավորով եզրափակեց լավագույն եռյակը։ Ուկրաինայի չեմպիոնուհի Եվգենիա Դոլուխանովան իր հնարավորություններից ցածր հանդես եկավ և 2 միավորով հանգրվանեց նախավերջին ` 7-րդ հորիզոնականում։

Դիտվել է 1856 անգամ:
Print Friendly

Leave a Reply