Սևակ Բալըքչըի գործը կրկին լուծում չի ստացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 15:15

Ինչպես հաղորդում է թուրքական «Bianet»-ը`Դիարբեքիրի 2-րդ ռազմական հանցագործությունների դատարանում Թուրքիայի Բաթման նահանգում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում 2011 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի օրը Քըվանչ Աղաօղլուի կողմից սպանված հայազգի Սևակ Շահին Բալըքչըի գործով հերթական`10-րդ դատական նիստի արդյունքում ոչ մի որոշում չի ընդունվել: Դաստական գործի լսումները կշարունակվեն և 11-րդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 28-ին:
Աղաօղլուի փաստաբանը փորձում է ապացուցել, որ իր պաշտպանյալն ու Բալըքրըն ընկերներ են եղել, և նրա սպանությունը ընդամենը պատահականություն է: Սակայն Սևակի ընտանիքը և փաստաբանը պնդում են, որ սա չի կարող պատահականություն լինել`հաշվի առնելով, որ տղային սպանել են ապրիլի 24-ին:

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply