Կազմվել է Սամաթյայի չարագործի ֆոտոռոբոտը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 14:25

Ինչպես արդեն հաղորդել էինք`արդեն բացահայտվել է, որ Ստամբուլի Սամաթյա թաղամասում նույն հանցագործն է սպանել Մարիցա Քյուչյուքին և վիրավորել ևս չորս տարեց կնոջ: Ահա ոստիկանությունը, լսելով մի շարք մարդկանց ցուցմունքները, ինչպես նաև դիտելով անվտանգության տեսախցիկի ֆիքսած կադրերը կազմել է հանցագործի պաշտոնական ֆոտոռոբոտը և սկսել օպերատիվ որոնման աշխատանքները:
Ըստ թուրքական «Radikal»-ի` ոստիկանները պարզել են, որ տարեց կանանց պատուհասը դարձած հանցագործի առաջին զոհը թուրք է եղել: Ընդհանուր առմամբ 5 տարբեր հանցագործությունների հետևանքով չարագործի թակարդն են ընկել երկու թուրք և երեք հայկական ծագման կին: Հայտնի է դարձել, որ ոստիկանությունը մոտ մեկ ամիս է գաղտնի է պահել Թոքաթից և Քասթամոնուից մեկական տարեց կնոջ վրա հանցագործի հարձակման փաստը:
Մոտ 25 տարեկան հանցագործը որպես զոհ հատկապես տարեց կանանց է ընտրում: Ոստիկանությունը դեռևս չի բացահայտել, թե արդյոք տեղի ունեցած հանցագործությունները կազմակերպված գողության հետևանք են, թե անհատական հարձակումներ:

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply