Հայաստանի սամբիստեներն Մոսկվայում անհաջող հանդես եկան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 30, 2010 14:31

Մոսկվայում կայացած սամբոյի  Անատոլի Խառլամպիևի հուշամրցաշարում անհաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները: Մեր երկրից այդ ստուգատեսին մասնակցում էր 4 մարզիկ:

48 կգ քաշային Ժաննա Վարդանյանը երկրորդ շրջանում, մրցելով Ռուսաստանը ներկայացնող, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի Զինաիդա Բորիսովայի հետ, պարտվեց: Վաչիկ Վարդանյանը (68 կգ)  հաղթեց ռուսաստանցի Իվան Լապինին: Սակայն հետո  Վաչիկը զիջեց նրա հայրենակից Մուրադ Մաչաևին: Երրորդ տեղի համար գոտեմարտում մեր մարզիկը պարտվեց  Իվան Դավիդենկովին (Ռուսաստան) և հանգրվանեց չորրորդ հորիզոնականում: 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը , երկու հաղթանակ տանելուց հետո, պարտվեց ռուսաստանցի Վլադիմիր Մալիշկովին և նույնպես մնաց ձեռնունայն: 90 կգ քաշային Արմեն Իսպիրյանը պարտվեց Ռուսաստանի Արմավիր քաղաքը ներկայացնող Էդվարդ Կուրղինյանին և դարձավ հանդիսական:

Դիտվել է 1759 անգամ:
Print Friendly

Leave a Reply