Ուրալյան լեռների ստորջրյա փերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 14:08

Ռուսաստանում մի լողորդուհի որոշել է մարմնավորել ջրերի պահապահ ոգու կերպարը և սուզվել Ուրալյան լեռների ստորջրյա ավազաններից մեկում:
Թուրքական «Haberler»-ը գրում է, որ Նատալիա Ավսենկո անունով լողորդուհին իջել է Օրդա ստորջրյա քարանձավը` 17 մետր խորության վրա: Երիտասարդ աղջիկը հագել է ջրերում բնակվող առասպելական ուրվականին շորեր: 23 աստիճան զրոյից ցածր ջերմաստիճան ունեցող ջրում աղջիկը մոտ 3 րոպե շունչը պահած տարբեր դիրքեր է ընդունել լուսանկարիչների համար:
Սիբիրի ամենաերկար ստորգետնյա քարանձավում իրականացված այս հետաքրքիր ֆոտոշարքը զարմանալիորեն շատ դիտումների թիվ է գրանցել:

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply