ՀՀ մշակույթի նախարարությունում քննարկվել են Վենետիկի 55-րդ բիենալեի հայկական տաղավարի հայեցակարգի և բովանդակային ձևավորման հայտերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2013 13:58

Հունվարի 23-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել Վենետիկի 55-րդ բիենալեի հայկական տաղավարի հայեցակարգի և բովանդակային ձևավորման հայտերի քննարկումը:
Ստացված 4 հայտերն են՝ Արման Գրիգորյան՝ «Հայկական նախագիծ», ԱԺՉ արվեստային կուրատորական խումբ՝ «Նշանախոսության համայնագիտարան», Արչի Գալենց՝ «Հենակետ», Արարատ Սարգսյան՝ «Տղա Դավթի ու աղջիկ Խանդութի հեքիաթը»: Հայտերը քննարկվել են՝ համաձայն փորձագիտական հանձնաժողովի նախորդ նիստում սահմանված հետևյալ չափորոշիչների `
* Նախագծում ներկայացվող գործերի կապը արվեստի զարգացման համաշխարհային միտումների հետ,
* նախագծի ներկայացուցչականությունը համատեքստում,
* նախագծի կապը Վենետիկի բիենալեի առաջարկած հայեցակարգի հետ,
* նախագծում արծարծվող թեմայի, գաղափարի և նրանում կիրառված լեզվի արդիականությունը,
* նախագծում ներկայացվող արվեստագետի անձնական ստեղծագործական վաստակը,
* համադրողի կողմից նախագծի կառավարման և իրականացման միջոցների առկայությունը (դրամական միջոցներ, աշխատակազմ և այլն):
Փորձագիտական հանձնաժողովը եզրակացրել է, որ հայտերից ոչ մեկը լիովին չի համապատասխանում վերոնշյալ չափորոշիչներին և առաջարկել է համապատասխան լրամշակումից հետո Արման Գրիգորյանի և Արարատ Սարգսյանի ներկայացրած հայտերը քննարկել մեկ անգամ ևս: Հանձնաժողովի վերջնական նիստը գումարվելու է հունվարի 30-ին:

Դիտվել է 698 անգամ:
Print Friendly

Leave a Reply