Արամ Հարությունյան. ՙՓոքր հիդրոէլեկտրակայանները էներգետիկ անվտանգության նշանակություն ունեն՚

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2013 13:45

Խորհրդակցության ընթացքում Արամ Հարությունյանը քննարկման է ներկայացրել ՓՀԷԿ-երի իրավիճակը, դրանց հետ կապված հիմնախնդիրները, լուծումները և սպասվող արդյունքները: ՙԲոլորիս հայտնի է, որ փոքր ՀԷԿ-երը հանրային հետաքրքրություն են ներկայացնում և այսօր անհրաժեշտություն կա այդ խնդիրները քննարկելու բնապահպանական, ջրօգտագործման, բնապահպանական խախտումների տեսանկյունից և պետք է փորձենք ընդհանուր մոտեցում ստեղծել խնդրո առարկա հարցերի շուրջ՚,-նշել է նախարարը:
Ծավալված քննարկումների արդյունքում, առաջարկվել է ստեղծել միասնական աշխատանքային խմբեր, որոնք պետք է ուսումնասիրեն փոքր ՀԷԿ-երի հետ կապված համաշխարհային փորձը, քննարկեն տեխնիկական խնդիրների վերացման ուղիները և աշխատանքներ իրականացնեն օրենսդրական դաշտի բարելաման ուղղությամբ:
Արամ Հարությունյանի խոսքով, փոքր հիդրոէլեկտրակայանները էներգետիկ անվտանգության նշանակություն ունեն և անհրաժեշտություն է առաջացել դրանց հետ կապված խնդիրների կարգավորման ու բնապահպանական խախտումների նվազեցման ուղղությամբ տանել աշխատանքներ՝ անհարկի շահարկումներից խուսափելու համար:

Դիտվել է 683 անգամ:
Print Friendly

Leave a Reply