Ադրբեջանցները գտնում են, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում ավելանում են ադրբեջանական արմատներ ունեցող ֆուտբոլիստները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 26, 2013 14:01
Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ փորձում է մեր ընտրանի հրավիրել արտասահմնում բնակվող բարձրակարգ հայ ֆուտբոլիստների, սակայն զգալի թվով խաղացողների հետ ընդհնուր հայտարարի գալ այդպես էլ չի հաջողվում: Անկասկած, Հայաստնի ազգային ընտրանին ավելի ուժեղ կլիներ, եթե թիմի թեկնածուների թվում լինեին Խոակին Բոգոսյանը, Դենիս Թումասյանը , Մաուրո Գևգեոզյանը: Մասնավորապես, վերջինս Ուրուգվայի «Ֆենիկս» թիմից տեղափոխվել է Պարագվայի «Լիբերտադ» և համարվում է նոր փայլատակող աստղ: Ի դեպ, նա խաղացել է Հայաստանի առաջնությունում և տեղյակ է թե ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում:
Պետք է ենթադրել, որ թերևս, նրանք հագնեին Հայաատանի հավաքականի մարզաշապիկը, եթե ֆեդերացիան ընդառաջեր, նաև փորձեր լուծել ֆինանսական խնդիրներ: Նրանք պրոֆեսիոնալներ են և իրենց կարող են իրավունք վերապահել նաև որոշ պայմաններ պահանջելու:
Իսկ ահա, հոլադական «Էմմեն»ակումբի ֆուտբոլիստ Նորոյր Մամեդովը ցանկություն ունի խաղալու, սակայն խանգարում էր ազգանունունը: Այդ հարցն էլ ասես կարգավորվում է: Բանն այն է, որ Հայաստանի հավաքականում նա հանդես է գալու Ասլանյան ազգանունով:
Այս ամենը չէր կարող ադրբեջանցիների ուշադրությունից դուրս մնալ: Ադրբեջանական մամուլում դժգոհում են, որ Հայաստանի հավաքականը համալրվում է ադրբեջանցի ֆուտբոլիստներով: Azerisport.com կայքը նշում է, որ Նորայր Մամեդովի հայրն ադրբեջանցի է, իսկ մայրը՝ հայ: Նույն աղբյուրը պնդում է, որ
ադրբեջանական արմատներ ունեն նաև Արազ Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը: Ի դեպ, մարզասերները տեղյակ են, որ վերջինս գյումրեցի է, իր իսկական ազգանունը չի կրում և այն փոխել է հանգամանքների բերումով` ԱՄՆ-ում հայտնվելուց հետո:
Ինչևէ, փետրվարի 5-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնելու ոչ այնքան ուժեղ մրցակցի` Լյուքսեմբուրգի հավաքականի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
