Ադրբեջանական բանակում ավելացել է որոշ հանցագործությունների թիվը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 13:01

Ադրբեջանի ռազմական դատախազությունում հունվարի 25-ին տեղի է ունեցել կոլեգիա`նվիրված նախորդ տարվա արդյունքներին, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը:

Այդ գերատեսչության ղեկավար Խանլար Վելիևը ասել է, որ զինված ուժերում ավելացել է այն հանցագործությունների թիվը, որոնք վերբերում են ոչ կանոնադրական հարաբերություններին, զենքից օգտվելուն, առողջությանը կանխամտածված վնաս հասցնելուն:

Զորակոչման կայաններում իրականացրած ստուգման արդյունքում պարզվել է, որ տեղի են ունեցել ծառայությունից անհիմն ազատման, անօրինական տարկետման դեպքեր: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի որոշ շրջաններում զինվորական կոմիսարիատի աշխատակիցների դեմ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 311 (կաշառք), 313 (խարդախություն) և 341 (լիազորության չարաշահում) հոդվածներով:

Դիտվել է 594 անգամ:
Print Friendly

Leave a Reply